Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HTC-ն ներկայացրել է բջջային սարքերի արագ լիցքավորման համար նախատեսված աքսեսուար
03/11/2014 13:41

HTC-ն ներկայացրել է բջջային սարքերի արագ լիցքավորման համար նախատեսված աքսեսուար

Հետևելով ժամանակակից թրենդներին՝ HTC ընկերությունը թողարկել է Rapid Charger 2.0 սարքը, որը նախատեսված է բջջային սարքերն ավելի արագ լիցքավորելու համար:

Սարքի միջոցով կարելի է լիցքավորել HTC ընկերության ցանկացած պրոդուկտ, սակայն որոշ մոդելների պարագայում լիցքավորման արագությունն աճելու է 40%-ով: Խոսքը One (M8), One (M8) Harman Kardon Edition, One (E8), One remix, Desire EYE և One (M8) for Windows սարքերի մասին է:  

Արագացված լիցքավորման գործընթացն ապահովում է Qualcomm Quick Charger 2.0 տեխնոլոգիան, որը Snapdragon պրոցեսորների հետ միասին ներկայացվել էր անցյալ տարի: 

Նշենք, որ HTC լիցքավորիչ սարքի մոտավոր արժեքը կազմելու է 35-40 ԱՄՆ դոլար: