Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիեննայում ներկայացվել է Flying Roadster 3.0 թռչող ավտոմեքենան
03/11/2014 13:10

Վիեննայում ներկայացվել է Flying Roadster 3.0 թռչող ավտոմեքենան

Թռչող ավտոմեքենաներն այլևս չեն դասվում ֆանտաստիկայի ժանրին, քանի որ նման մի նախատիպ ներկայացվել է Ավստրայի մայրաքաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում: 

Aeromobil ընկերության կողմից ստեղծված Flying Roadster 3.0 ավտոմեքենան բացվող թևերի մեխանիզմի միջոցով կարողանում է տեղաշարժվել ինչպես սովորական, այնպես էլ օդային ճանապարհներով: Օդ բարձրանալուց հետո մեքենան մինչև 200 կմ/ժ արագություն է զարգացնում: Սովորական երթևեկության ժամանակ Flying Roadster 3.0-ի թևերը գտնվում են ծալված վիճակում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժ:    

Ընկերության աշխատակիցները նշել են, որ տվյալ պահին ավտոմեքենայի կատարելագոծման ուղղությամբ  աշխատանքներ են տարվում: Այնուամենայնիվ, վաճառքի մեկնարկի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում: