Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Parrot Bebop դրոնը նվաճել է Արկտիկայի տիրույթներն ու Բերինգի նեղուցը
31/10/2014 11:09

Parrot Bebop դրոնը նվաճել է Արկտիկայի տիրույթներն ու Բերինգի նեղուցը

Parrot ընկերության կողմից ստեղծված Parrot Bebop նոր մոդելի դրոնի նախատիպը մեծ հաջողությամբ թռիչք է կատարել Բերինգի նեղուցի և արկտիկյան տիրույթների շրջանում: Սարքին հաջողվել է նկարահանել թռիչքի ողջ ընթացքը: Նկարահանվել է HD թույլատրությամբ տեսանյութ, սակայն դրոնի վերջնական տարբերակում ներկառուցված տեսախցիկը հնարավորություն է տալու ավելի բարձր որակի տեսանյութեր նկարահանել:  

Հիշեցնենք, որ Parrot Bebop Drone-ը ներկայացվել էր դեռ այս տարվա մայիսին, սակայն մինչ օրս վաճառքի չի ներկայացվել: Այն հագեցած է 14 Մպ օպտիկական կայունացմամբ հզոր տեսախցիկով: Սպասվում է, որ դրոնի վաճառքը կմեկնարկի այս տարվա վերջին, իսկ մոտավոր գինը կկազմի 500-700 ԱՄՆ դոլար: