Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Զենքի կորստի դեպքում ԱՄՆ-ի ոստիկանությունը հեշտությամբ կարող է պարզել դրա գտնվելու վայրը
28/10/2014 11:37

Զենքի կորստի դեպքում ԱՄՆ-ի ոստիկանությունը հեշտությամբ կարող է պարզել դրա գտնվելու վայրը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գործարկվել է շատ հետաքրքիր մի սթարթափ, որը ոստիկանությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալ, թե որտեղ են գտնվում աշխատակիցների զենքերը: Հեղինակների մտահղացման համաձայն՝ զենքերում տեղադրվելու են Bluetooth մոդուլներով հագեցած հատուկ չիպեր, որոնք համակցված սմարթֆոններին են ուղարկելու զենքի վերաբերյալ տվյալները: Այսպիսով, ոստիկաններն իրական ժամանակում կկարողանան վերահսկել զենքի գտնվելու վայրը: 

Ներկայումս սթարթափը փորձարկվում է Սանտա Կրուղ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Հարկ է նշել, որ նախագիծն արդեն իսկ բավականին մեծ հաջողություններ է գրանցել: