Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Filmbo. iPhone-ի տակդիր՝ նախատեսված «սելֆի-վիդեո» նկարահանելու համար
27/10/2014 13:37

Filmbo. iPhone-ի տակդիր՝ նախատեսված «սելֆի-վիդեո» նկարահանելու համար

Եթե Դութ էքստրեմալ սպորտաձևերի սիրահար եք, իրականացնում եք տարատեսակ հնարքներ և սիրում եք նկարվել, սակայն չունեք օպերատոր, ով կկարողանար անմահացնել Ձեր հաջողությունները, ապա iPhone-ի համար նախատեսված Filmbo տակդիրն անշուշտ դուր կգա Ձեզ: 

Սարքը հագեցած է շարժումների վերահսկման համակարգով, ինչը թույլ է տալիս անընդհատ կադրում պահել սուբյեկտին: Հատուկ հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնն ու աքսեսուրաը միավորել մեկ ընդհանուր համակարգում և կարգավորել նկարահանման այն ռեժիմը, որը համապատասխանում է Ձեր պահանջներին: 

Տվյալ պահին Filmbo-ն ներկայացված է Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու դեպքում սարքը հնարավոր կլինի ձեռք բերել հաջորդ տարվա ապրիլին, իսկ մոտավոր գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար: