Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ford-ն ավտոմեքենայի «խելացի» նստատեղեր է ստեղծում
23/10/2014 13:35

Ford-ն ավտոմեքենայի «խելացի» նստատեղեր է ստեղծում

Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Ford ընկերությունն աշխատում է մեքենայի «խելացի» նստատեղերի ստեղծման վրա, որոնք ներառելու են վարորդի զարկերակը չափելու համար նախատեսված 6 սենսորներ: Սենսորների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սրտի զարկերի հաճախականությունը վերահսկելու համար դրանք վարորդի մարմնին ամրացնելու անհրաժեշտություն չի առաջանում: 

«Խելացի» նստատեղերը, վերահսկելով վարորդի սրտի աշխատանքը, կարողանում են հայտնաբերել շեղումներն ու կանխատեսել կաթվածի պոտենցիալ վտանգը: Նման դեպքերւմ վարորդն անմիջապես մեքենան կանգնեցնելու և շտապ օգնություն զանգահարելու ազդանշան է ստանում: 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ վթարների գերակշռող մասը տեղի են ունենում սրտի տարատեսակ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ: Ստեղծելով «խելացի» նստատեղերը՝ Ford-ի աշխատակիցները հուսով են հնարավորինս կրճատել վթարների թիվն ու ապահովել մարդկանց անվտանգ երթևեկությունը: