Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ի USB Security Key նոր գադջեթը կապահովի օգտահաշիվների անվտանգությունը
22/10/2014 13:42

Google-ի USB Security Key նոր գադջեթը կապահովի օգտահաշիվների անվտանգությունը

Օգտատերերի անվտանգությունն ապահովելու նպատակով Google ընկերությունը թողարկել է հատուկ USB-ֆլեշ, որի միջոցով հնարավոր կլինի ստուգել բոլոր այն կայքերը, որտեղ մուտք գործելիս ծածկանուն և գաղտնաբառ է պահանջվում: Այսպիսով կբացառվի անձնական տվյալների գողության հնարավորությունը: 

Մուտք գործելով որևէ կայք, որը կասկածելի է թվում և Google օգտահաշվի տվյալների մուտքագրում է պահանջում՝ օգտատերը պարզապես իր համակարգչում տեղադրում է USB-ֆլեշն ու գործարկում է ստուգման գործընթաց:

USB Security Key-ն առայժմ աշխատում է միայն Google Chrome բրաուզերում: Այն դարձել է անվտանգության սակավաթիվ միջոցներից մեկը: Որպես ևս մեկ միջոց կարելի է նշել մատնահետքի օգտագործումը: Փորձագետների կարծիքով՝ մեր օրերում անվտանգությունն ապահովելու այս տարբերակներն անթերի են, քանի որ անհամեմատ նվազեցնում են անձնական տվյալների գողության հնարավորությունը: