Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vertu-ն Bentley ընկերության հետ համատեղ սմարթֆոն է թողարկում
14/10/2014 14:27

Vertu-ն Bentley ընկերության հետ համատեղ սմարթֆոն է թողարկում

Իր լյուքս դասի հեռախոսներով հայտնի Vertu ընկերությունը ևս մի թանկարժեք մոդել է ներկայացրել, որը մշակվել է ավտոմեքենաներ արտադրող Bentley ընկերության հետ համատեղ: Նոր սարքը, որում որպես հիմք է ծառայել ավելի վաղ ներկայացված «Vertu Signature Touch» սմարթֆոնը, ստացել է  «Vertu for Bentley» անվանումը:

Սմարթֆոնի կորպուսը պատված է հորթի կաշվից պատրաստված պաշտպանիչ շերտով: Սարքն առանձնանում է նախապես ներբեռնված Bentley բացառիկ հավելվածով, 3D անիմացիաներով, ինչպես նաև կորպուսի դիմային հատվածում պատկերված Bentley տարբերանշանով: 

Ինչ վերաբերում է Vertu for Bentley-ի տեխնիկական հատկություններին, ապա այն ունի 1080 x 1920 պիքսել թույլատրությամբ 4.7 դյույմանոց դիսփլեյ, 2.3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսոր, 13 Մպ հիմնական և 2.1 Մպ դիմային տեսախցիկներ, ինչպես նաև 64 Գբ ներքին հիշողություն, իսկ որպես ծրագրային հիմք օգտագործվել է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը:   

Թողարկվելու է Vertu for Bentley-ի 2 000 նմուշ, իսկ սարքի մոտավոր գինը կազմելու է 15 900 ԱՄՆ դոլար: