Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Plastc Card-ը կփոխարինի պլաստիկ քարտերին
09/10/2014 23:12

Plastc Card-ը կփոխարինի պլաստիկ քարտերին

Plastc սթարթափն օգտատերերին առաջարկում է պլաստիկ քարտերին փոխարինող գադջեթ, որը ստացել է Plastc Card անվանումը: Այն իր մեջ կարող է պահպանել մոտ 20 բանկային քարտերի տվյալներ: 

Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է միայն օգտագործել սարքի կենտրոնում գտնվող փոքրիկ էկրանը: Նման լուծումն օգնում է խնայել էներգիան, իսկ մարտկոցն առհասարակ սարքի 30-օրյա աշխատանք է կարողանում ապահովել: Plastc Card-ի լիցքավորումն իրականացվում է անլար տեխնոլոգիաներով, իսկ սմարթֆոնի հետ այն փոխազդում է Bluetooth-ի միջոցով:  

Plastc Card-ի միջոցով հնարավոր է նաև NCF վճարումներ իրականացնել: ինչպես և մյուս պլաստիկ քարտերի դեպքում, քարտապանները ցանկացած պահի կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը: 

Plastc Card-ի գլխավոր թերությունը բավականին բարձր գինն է, որը կազմում է մոտ 155 ԱՄՆ դոլար: