Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հաշված օրերից կներկայացվի գերբարակ iPad Air 2-ը
09/10/2014 13:36

Հաշված օրերից կներկայացվի գերբարակ iPad Air 2-ը

Apple-ի նոր պլանշետների շնորհանդեսին հաշված օրեր են մնացել, և որքան մոտենում է այդ օրը, այնքան ավելի է շատանում նոր սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Օրերս հայտնի է դարձել, որ հաջորդ սերնդի iPad-ը 0.5 մմ-ով ավելի բարակ է լինելու նախորդ մոդելից: Համացանցում տեղադրված նկարներից կարելի է ենթադրել, որ պլանշետի արտաքին տեսքը էական փոփոխությունների չի ենթարկվել, ավելացել է միայն TouchID մատնահետքերի սկաներն ու անհետացել ձայնի անջատման կոճակը: 

Ինչ վերաբերում է iPad Air 2-ի տեխնիկական առանձնահատկություններին, ապա նախնական տվյալներով այն աշխատելու է A8X երկմիջուկ պրոցեսորով, ունենալու է  2048 х 1536 պիքսել թույլատրությամբ 9.7 դյույմանի դիսփլեյ, ավելի բարձր որակի տեսախցիկ, ինչպես նաև հագեցած է լիելու 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ: