Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Toshiba-ն խելացի ակնոցներ է թողարկել
08/10/2014 19:36

Toshiba-ն խելացի ակնոցներ է թողարկել

Այս շաբաթ Ճապոնիայում կայացած CEATEC ցուցահանդեսի շրջանակներում Toshiba ընկերությունը ներկայացրել է Toshiba Glass խելացի ակնոցների նախատիպը: Google Glass-ի համեմատ Toshiba ակնոցների հնարավորություններն ավելի սահմանափակ են: Այն հիմնականում նախատեսված է համակարգչի կամ սմարթֆոնի էկրանի պարունակությունն ակնոցի ոսպնյակների վրա արտացոլելու համար: 

Գադջեթի մեկ այլ առանձնահատկություն է սեփական մարտկոցի բացակայությունը: Այն աշխատեցնելու համար լարային միացում է անհրաժեշտ, ինչը զգալիորեն նվազեցնում է սարքի պահանջարկը, սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Toshiba Glass-ը հիմնականում նախատեսված է ոչ թե ամենօրյա օգտագործման, այլ արտադրական որոշակի խնդիրներ լուծելու համար: