Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ի նոր ստեղնաշարը համատեղելի է և Android, և iOS և Windows սարքավորումների հետ
17/09/2014 11:44

Microsoft-ի նոր ստեղնաշարը համատեղելի է և Android, և iOS և Windows սարքավորումների հետ

Microsoft կորպորացիան գնալով զարգացնում է սեփական արդատրության հարակից սարքավորումների ուղղությունը: Այս անգամ տեխնոլոգիական հսկան ներկայացրել է ունիվերսալ ստեղնաշար, որը կարող է աշխատել iOS, Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող շարժական սարքավորումների հետ: Universal Mobile Keyboard անվանված ստեղնաշարը մոբայլ սարքավորման հետ կապ է հաստատում Bluetooth-ի միջոցով: Սեղնաշարի վրա տեղադրված հատուկ կոճակի միջոցով օգտագործողը կարող է ընտրել, թե ինչ օպերացիոն համակարգով աշխատեղ սարքավորման հետ է ցանկանում կապ հաստատել:

Ստեղնաշարի մեջ տեղադրված մարտկոցի հզորությունը բավարար է, որպեսզի այն 6 ամիս անընմեջ աշխատի, իսկ 10 րոպե լիցքավորումը թույլ է տալիս աշխատելու 6 ժամ: Սարքավորման գինը 75$ կամ մոտ 18500 դրամ է, այն հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբեր ամսից՝ Microsoft Store-ում: Ստեղնաշարն արտադրվում է երկու գույնով՝ սպիտակ և սև: