Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Motorola-ն ներկայացրել է Moto 360 «խելացի ժամացույցները»
08/09/2014 13:45

Motorola-ն ներկայացրել է Moto 360 «խելացի ժամացույցները»

Բեռլինյան IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Motorola-ն ներկայացրել է Moto 360 խելացի ժամացույցները: Հիշեցնենք, որ մինչ այս ժամացույցների մասին արդեն իսկ որոշակի տեղեկատվություն հրապարակվել էր, սակայն լիարժեք տվյալներ չկային:

Moto 360 ժամացույցները զինված են TI OMAP 3 պրոցեսորներով և գործում Android Wear օպերացիոն համակարգի հիման վրա: Սարքավորումն ունի 320×290 կետային խտությամբ 1.56″ տրամագծով դիսփլեյ, 512MB օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը կազմում է 4GB: Ժամացույցի վրա տեղադրված է զարկերակի ցուցիչ, քայլերի հաշվիչ: Ավելացնենք, որ սարքավորումը կարելի է լիցքավորել նաև անլար եղանակով: Ժամացույցի դիսփլեյը պաշտպանված է Gorilla Glass ամուր ապակիով, ժամացույցը նաև պաշտպանված է ջրից, այն անգամ կարելի է կարճ ժամանակով մտցնել ջուրը՝ մինչև 1 մետր խորությամբ: Սարքավորումը սմարթֆոնի հետ կապ է հաստատում Bluetooth 4.0-ի օգնությամբ և կարող է աշխատել Android 4.3 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ:

Moto 360 ժամացույցերն արդեն իսկ վաճառվում են ԱՄՆ-ում և արժեն մոտ 250 դոլար. իսկ երկաթյա իրականացմամբ ժամացույցի արժեքը կլինի մոտ 300 դոլար: