Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մատակարարման խնդիրներ պատճառով iWatch-ը վաճառքի կհանվի 2015թ.-ին
01/09/2014 10:46

Մատակարարման խնդիրներ պատճառով iWatch-ը վաճառքի կհանվի 2015թ.-ին

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 9-ին, iPhone 6-Ի հետ միասին, Apple-ը նախատեսում է ներկայացնել նաև iWatch խելացի ժամացույցները: Ժամացույցների տեխնիկական հնարավորությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն Apple-ի մասնագետները վստահ են, որ այն լինելու է անչափ հաջողված սարքավորում: Լուրերի համաձայն Apple-ը կթողարկի iWatch-ի մի քանի տարատեսակ, որոնցից մեկը նախատեսված կլինի մարզիկների համար: Նախնական տվյալների համաձայն iWatch ժամացույցները կարժենան 400 դոլար:

Պետք է նաև նշենք, որ սեպտեմբերի 9-ից ժամացույցները չեն հայտնվի վաճառքում: Մատակարարման խնդիրների պատճառով Apple-ը ժամացույցները վաճառքի կհանի միայն 2015թ.-ին: