Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sense «խելացի» զարթուցիչը Kickstarter-ում 1.2 մլն ԱՄՆ դոլար է հավաքել
30/07/2014 16:09

Sense «խելացի» զարթուցիչը Kickstarter-ում 1.2 մլն ԱՄՆ դոլար է հավաքել

Վերջերս Kickstarter հարթակում ներկայացվել էր Sense «խելացի» զարթուցիչը, որը կարողանում է բնորոշել քնի որակը`հիմնվելով մի շարք նախադրյալների վրա, որոնց շարքին կարելի է դասել սենյակի լուսավորությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու սենյակում կողմնակի ձայների առկայությունը:

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվելուց կարճ ժամանակ անց զարթուցիչը կարողացավ ներգրավել արտադրության համար անհրաժեշտ գումարը, իսկ ևս մեկ շաբաթ անց ընդհանուր ներդրումների գումարը գերազանցեց 1 200 000 ԱՄՆ դոլարը: Նախագծի ֆինանսավորմանը մասնակցել է ավելի քան 10 000 ներդրող: