Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Huawei ընկերության անակնկալը «Արսենալի» երկրպագուներին
24/07/2014 23:17

Huawei ընկերության անակնկալը «Արսենալի» երկրպագուներին

Huawei ընկերությունը, որը հանդիսանում է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտպնական հովանավորը, հայտարարել է իր P7 սմարթֆոնների նոր Arsenal Edition տարբերակի արտադրության մասին: Տեխնիկական տեսանկյունից բջջային հեռախոսը փոփոխությունների չի ենթարկվել: Փոխվել է արտաքին տեսքն ու ավելացել են որոշ սպորտային ծրագրեր:

Huawei P7 Arsenal Edition-ի հետևի հատվածում ավելացել է անգլիական ֆուտբոլային ակումբի գերբը: Հեռախոսի մեջ առկա են թեմատիկ պաստառներ դեսքթոփի համար: Մենյուի ձևավորումը համարեցվել է ֆուտբոլային թեմայի հետ:

Սմարթֆոնում առկա է BBC ընկերության «սպորտային» հավելվածը, որից անվճար օգտվելու հնարավորություն կունենան հեռախոսի սեփականատերերը:

Հիշեցնենք, որ Huawei P7-ն ունի 5 դյույմանոց Full HD էկրան, որի ապակին Gorilla Glass 3 է, քառամիջուկ պրոցեսոր HiSilicon Kirin 910T: Հեռախոսի հետին տեսախցիկը 13 մեգապիքսել է, իսկ դիմայինը՝ 8: Կորպուսի հաստությունը 6,5 մմ է, իսկ մատկոցի տարողությունը 2500MAH: