Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Backtracker. Սարք, որն ավելի անվտանգ կդարձնի հեծանվորդների ճանապարհը
11/07/2014 16:09

Backtracker. Սարք, որն ավելի անվտանգ կդարձնի հեծանվորդների ճանապարհը

Ճանապարհին հեծանվորդները հանդիպում են մի շարք խոչընդոտների: Շատ հաճախ վտանգը մոտենում է հետևից և հեծանվորդն այն տեսնել չի կարողանում: 

Հարավաֆրիկյան iKubu սթարթափը ստեղծել է հեծանվի նոր աքսեսուար, որը, օգտագործելով ռադարային տեխնոլոգիան, կարողանում է հայտնաբերել հեծանվին մոտեցող առարկաները: Backtracker-ը լրացուցիչ զույգ աչքի դեր է կատարում հեծանվորդի համար: Սարքը 150 մետր հեռավորության վրա հայտնաբերում է մոտեցող ավտոմեքենաներն ու այլ շարժվող առարկաները:

Backtracker-ն ինքնին բաղկացած է երկու առանձին բաղադրիչներից`ռադարային համակարգից, որն ամրանում է հեծանվորդի նստատեղի տակ և հատուկ LED վահանակից, որի վրա արտացոլվում է արագության և անցած հեռավորության վերաբերյալ տվյալները: Վտանգի մոտենալուն պես միանում է լուսային ազդանշանը և հեծանվորդին զգուշացնում այդ մասին:  

Սարքի արտադրությունն սկսելու համար ընկերությանն անհրաժեշտ է 226 000 ԱՄՆ դոլար ներգրավել: Ենթադրվում է, որ ֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտից հետո Backtracker-ը վաճառքում կհայտնվի 200 ԱՄՆ դոլարով: