Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ի iWatch «խելացի» ժամացույցը սպասվում է նոյեմբերին
11/07/2014 12:10

Apple-ի iWatch «խելացի» ժամացույցը սպասվում է նոյեմբերին

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյի կանխատեսումների համաձայն՝ Apple-ի այդքան սպասված iWatch «խելացի» ժամացույցները թողարկվելու են սույն թվականի նոյեմբերին: Ավելի վաղ Կուոն հայտարարել էր, որ ընկերությունը սարքի մասսայական արտադրությունը սկսելու է սեպտեմբերին, սակայն վերջին հետազոտության արդյունքները վերլուծաբանին հանգեցրել են այն մտքին, որ այն թողարկվելու է նոյեմբերին: 

Սարքի արտադրության հետաձգումը Կուոն բացատրում է նրանով, որ բավականին բարդ է համատեղել սարքի և դրա ծրագրային հիմքի միաժամանակյա մշակումը: Նոր սարքերի համար օպերացիոն համակարգի մշակման գործընթացը շատ ավելի մեծ բարդություններ կարող է առաջացնել, քան արդեն գոյություն ունեցող սարքերի համար: 

Կուոն հայտնել է նաև, որ iWatch-ն ունենալու է սապֆիրե պաշտպանիչ շերտ, ճկվող AMOLED դիսփլեյ և համապատասխանելու է ջրակայունության ավելի բարձր չափանիշների, քան Apple-ի մյուս սաքերը: Ենթադրվում է, որ սարքը պաշտոնապես կներկայացվի հոկտեմբերին, իսկ մասսայական արտադրությունը կսկսվի նոյեմբերին: