Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ծանոթացեք թռչող բարմեն Յուրայի հետ
09/07/2014 16:20

Ծանոթացեք թռչող բարմեն Յուրայի հետ

Արդյոք չեի՞ք ցանկանա, որ տուն մտնելիս դռան մոտ Ձեզ դիմավորեին մի գավաթ սուրճով: Յուրա ռոբոտը հենց դրա համար էլ նախատեսված է: Թռչող բարմենը Electrolux Design 2014 մրցույթին ներկայացված 35 ռոբոտներից մեկն է:  

Կիևի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանող Հերման Հայդենի կողմից դիզայնավորված Յուրա ռոբոտը կարողանում է մեկ լիտրի չափով հյութեր, կոկտեյլներ, սուրճ և թեյ տեղափոխել: Թռչող ռոբոտը կարողանում է պահպանել հեղուկի ջերմաստիճանը և լցնել այն բաժակների կամ այլ տարրաների մեջ: 

Նշենք նաև, որ Յուրան կառավարվում է բջջային հավելվածի միջոցով: