Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
E-bike-ը ՀՀ տարածքում տրամադրում է էլեկտրական հեծանիվներ
07/07/2014 13:12

E-bike-ը ՀՀ տարածքում տրամադրում է էլեկտրական հեծանիվներ

Բոլորն էլ նկատած կլինեն, որ գնալով ավելի ու ավելի է մեծանում այն մարդկանց թիվը, ովքեր որպես փոխադրամիջոց գերադասում են օգտագործել հեծանիվը: Հաշվի առնելով այս տենդենցը՝ e-bike ընկերությունը որոշեց առաջարկել մի ծառայություն, որն առաջինն է Հայաստանում: Խոսքը էլեկտրական հեծանիվների մասին է: Սովորական հեծանիվից էլեկտրականը տարբերվում է նրանով, որ կարող է սլանալ առանց միջամտության անհրաժեշտության, մոտոցիկլետից էլ տարբերվում է իր մատչելի գնով: Բացի այդ, էլեկտրական հեծանիվը չի ախտոտում մթնոլորտն ու լիցքավորվում է անգամ տան պայմաններում: 

E-bike ընկերությունը հեծանիվները տրամադրում է և՛ ժամավարձով, և՛ օրավարձով: Ժամավճարը կազմում է ընդամենը 1500 դրամ, իսկ օրավարձը՝ 8,000 դրամ: 

Նշենք, որ ընկերությունը կազմակերպում է նաև հեծանիվներով արշավներ դեպի Հայաստանի տարբեր քաղաքներ: 

Եթե հետաքրքրված եք այս նոր ծառայությամբ ու ցանկանում եք ծանոթանալ մանրամասներին, կարող եք այցելել ընկերության ֆեյսբուքյան էջ՝ http://on.fb.me/TY2YWG: