Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկ միլիոն դոլարանոց թղթե ինքնաթիռ
04/07/2014 17:33

Մեկ միլիոն դոլարանոց թղթե ինքնաթիռ

Խաղալիքները թերևս ամենասիրելի իրերն են մարդկանց կյանքում: 

Վերջերս Kickstarter հարթակում ներկայացվել է The PowerUp 3 թղթից պատրաստված ինքնաթիռը, որի հետին մասում ամրացված է պտտուտակ, իսկ դիմային մասում՝ micro-USB մարտկոց և չիպ, որը Bluetooth Smart-ի միջոցով կապ է հաստատում iPhone-ի հետ և երեխաներին հնարավորություն տալիս օդ բարձրացնել ինքնաթիռը: 

The PowerUp 3-ի արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ էր 50,000 ԱՄՆ դոլար ներգրավել, այնինչ նախագիծն արդեն 1,232,612 ԱՄՆ դոլարի ներդրում է կուտակել: Հատելով մեկ միլիոնի շեմը նախագիծը մոտ ապագայում իրականություն կդառնա, որի շրջանակներում կմշակվի նաև համապատասխան Android հավելվածը: