Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Panono. Պանորամային գնդակ-տեսախցիկ
04/07/2014 16:04

Panono. Պանորամային գնդակ-տեսախցիկ

Panono-ն գնդակի տեսքով նետելի տեսախցիկ է, որն իր մեջ ներառում է պրոցեսոր, հիշողություն, 36 փոքր տեսախցիկներ և աքսելերոմետր: Գնդակը օդ նետելիս իր թռիչքի ամենաբարձր կետում այն 360-աստիճան լուսանկար է նկարում, այնուհետև Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով նկարները փոխանցում է սմարթֆոն: Ամբողջ գործընթացը, սկսած նկարահանման պահից մինչ լուսանկարների պահպանումը, ավտոմատացված է: 

Մշակված նախատիպն իր չափսերով համապատասխանում է ֆուտբոլային գնդակին, ունի 11 սմ տրամագիծ, սակայն տեսախցիկի վերջնական տարբերակն ամենայն հավանականությամբ կլինի ավելի փոքր չափսերով: Այն կշռում է 300 գրամ: 

Panono-յի նախատիպում օգտագործված երկպիքսելանի տեսախցիկները վերջնական տարբերակում փոխարինվելու են եռապիքսելներով:

Նշենք, որ գնդաձև տեսախցիկի նախագիծը ներկայացված է Indiegogo հարթակում: Արտադրության համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու դեպքում Panono-ն վաճառքում կհայտնվի սույն թվականի վերջին՝ 550 ԱՄՆ դոլար մոտավոր գնով: