Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Միացյալ Թագավորության կինոթատրոններում արգելել են Google Glass կրել
03/07/2014 18:25

Միացյալ Թագավորության կինոթատրոններում արգելել են Google Glass կրել

Անցյալ շաբաթ Google Glass «խելացի» ակնոցներն ազատ վաճառքի ներկայացվեցին նաև Միացյալ Թագավորություն և կարճ ժամանակ անց արդեն որոշ խոչընդոտների են հանդիպում: The Independent թերթում տպագրված հոդվածում ասվում է, որ կինոթատրոններից շատերում արգելել են Google Glass կրել անգամ այն դեպքում, երբ ֆիլմի ցուցադրությունը դեռ չի սկսվել: 

Չնայած կինոթատրոնների սեփականատերերի մտահոգություններին`Google Glass-ը բավականին անհարմար տարբերակ է ֆիլմերը ձայնագրելու համար: Ակնոցների մարտկոցը բավականին շուտ է նստում, հատկապես երբ խեսքը տեսանյութեր ձայնագրելու մասին է: Բացի այդ, մութ դահլիճում անհնար է չնկատել ակնոցների լույսը:

Google Glass-ն ԱՄՆ-ում ևս որոշ բարդությունների առաջ է կանգնել, սակայն այս անգամ խոսքը բիզնես ոլորտի մասին է: Մի շարք ընկերություններ, ելնելով անվտանգության նկատառումներից, աշխատակիցներին արգելել են աշխատանքի ընթացքում կրել «խելացի» ակնոցները:

Այս բոլոր արգելքները ինչ-որ չափով կարող են բացասաբար ազդել Google-ի հեղինակության վրա ու նվազեցնել ակնոցների վաճառքի ծավալները: