Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճապոնիայում ներկայացրել են ջրիմուռներից ստացված վառելիքով աշխատող առաջին ավտոբուսը
02/07/2014 14:55

Ճապոնիայում ներկայացրել են ջրիմուռներից ստացված վառելիքով աշխատող առաջին ավտոբուսը

Բեռնատարներ և ավտոբուսներ արտադրող Isuzu ընկերությունը Euglena ընկերության հետ համատեղ ստեղծել է վառելիք, որի 1%-ը բաղկացած է էվգլենային ջրիմուռներից: Եվ այս ձեռքբերումը միայն սկիզբն է, քանի որ մինչ 2018 թվականը ընկերությունները մտադիր են մշակել տեխնոլոգիա, որը թույլ կտա առանց լրացուցիչ հավելումների օգտագործել ամբողջությամբ ջրիմուռներից ստացված բիովառելիք:  

Իր մի շարք առավելությունների կողքին ջրիմուռներից պատրաստված վառելիքը ունի նաև էական մի թերություն: Ի տարբերություն գազի կամ բենզինի՝ նոր մշակված բիովառելիքը մեծ ճնշում է գործադրում շարժիչի վրա: 

Այսպիսով, նախագցի վերջնական բարեհաջող արդյունքների դեպքում շուկայում կհայտնվի բիովառելիքի միանգամայն նոր տեսակ, որը ստանում են բուսական և կենդանական հումքից: