Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Խաղային կցորդի կրեատիվ գովազդային տեսահոլովակ
02/07/2014 13:59

Խաղային կցորդի կրեատիվ գովազդային տեսահոլովակ

Վերջին սերնդի երկու խաղային կցորդները՝ Playstation 4-ն ու Xbox One-ը, բավականին նման են իրենc խաղային բազայով և հավատարիմ երկրպագուների բանակով, սակայն առաջատարի դիրքը, այնուամենայնիվ, պատկանում է Sony ընկերությանը: Պատճառը կարող է լինել համեմատաբար ավելի ցածր գինը, սակայն փորձագետների համոզմամբ ճապոնական ընկերության գովազդային ռազմավարությունն է շատ ավելի արդյունավետ: Հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Sony-ն 59 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել կցորդի գովազդին, այնինչ Microsoft ընկերության՝ կցորդի գովազդին հատկացրած գումարի չափը կազմել է 34.7 միլիոն ԱՄՆ դոլար: 

Թվերը գուցե այնքան էլ հետաքրքիր չեն, այդ իսկ պատճառով առաջարկում ենք դիտել գովազդային տեսահոլովակն ու կատարել սեփական ընտրությունը: 

Լրահոս