Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխատանք. պահանջվում են ՏՏ և Բիզնես դասընթացավարներ
02/07/2014 11:46

Աշխատանք. պահանջվում են ՏՏ և Բիզնես դասընթացավարներ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում դասընթացներ վարելու համար փնտրվում են հմուտ, եռանդուն և փորձառու ՏՏ և բիզնես դասընթացավարներ` հետևյալ թեմաներով դասընթացներ կազմակերպելու համար.

– Վեբ Ծրագրավորում
– Վեբ բովանդակային Կառավարման Համակարգեր (CMS)
– Որոնողական համակարգերի Օպտմիզացիա (SEO)
– Ջավա Ծրագրավորում
– Ցանցային Ադմինիստրացիա և Անվտագություն
– Տվյալների Բազաների Կառավարման Համակարգեր (SQL, Oracle)
– Մոբայլ Ծրագրավորում (iOS, Android)
– MS Office (Word, Excel, Access)
– Autodesk & AutoCAD
– Adobe InDesign
– Adobe Illustrator
– Մարքեթինգ
– Մարդկային Ռեսուրսների Կառավարում
– Ռազմավարական Կառավարում

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը`CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլ. հասցեին մինչև ս.թ.-ի Օգոստոսի 11-ը` նշելով անպայման դասընթացի անունը subject line-ում:

Մոտիվացիոն նամակում պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Ինչու՞ եք հետաքրքրված վարելու դասընթացներ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում,
2. Նկարագրեք Ձեր փորձն ու հմտությունները համապատասխան ոլորտներում,
3. Ի՞նչպես եք պատկերացնում դասընթացի բովանդակությունը և տևողությունը ժամերով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 55 68 10 հեռախոսահամարով:

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոն
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, ԵՊՀ, Երևան 0025
Հեռ.` +374 10 55 68 10
www.armindia.am