Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Volvo, Honda և Hyundai մակնիշի ավտոմեքենաներում համատեղվելու է Android և iOS համակարգերի աշխատանքը
27/06/2014 11:44

Volvo, Honda և Hyundai մակնիշի ավտոմեքենաներում համատեղվելու է Android և iOS համակարգերի աշխատանքը

Volvo ընկերությունը հայտարարել է Open Automotive Alliance խմբին միանալու մասին՝ այդպիսով իր ավտոմեքենաներում համատեղելով Android Auto և Carplay համակարգերի աշխատանքը: 

Hyundai և Honda ընկերությունները նույնպես հաստատել են, որ մոտ ապագայում իրենց ավտոմեքենաներում ներդնելու են Android Auto-ն՝ միաժամանակ առաջարկելով նաև CarPlay-ի ծառայությունները: Honda մակնիշի ավտոմեքենաներն ավտոմատ կերպով հայտնաբերելու են, թե ինչ օպերացիոն համակարգով է աշխատում վարորդի սմարթֆոնն ու ըստ դրա առաջարկելու է համապատասխան ծառայությունը:

Այն պահից ի վեր, երբ Apple ընկերությունը ներկայացրեց իր CarPlay ծառայությունը, առաջացավ Android հիմքով ծրագրի հետ այն համատեղելու հինմնահարցը, որն, ի դեպ, բավականին ակտուալ է, քանի որ կան բազմաթիվ ընտանիքներ, որոնց անդամներն օգտվում են տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներից:   

Պետք է նշել, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է արտադրող ընկերությունների քանակը, որոնք պատրաստ են իրենց մեքենաներում համատեղել երկու համակարգերի աշխատանքը: