Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
2.5 դյույմանի դիսփլեյով iWatch-ը սպասվում է հոկտեմբերին
20/06/2014 14:39

2.5 դյույմանի դիսփլեյով iWatch-ը սպասվում է հոկտեմբերին

Reuters-ում հայտնված նոր հոդվածի համաձայն՝ Apple-ի iWatch «խելացի» ժամացույցը թողարկվելու է այս տարվա հոկտեմբեր ամսին: Հայտնի է, որ այն ունենալու 2.5 դյույմանի դիսփլեյ՝ մշակված LG ընկերության կողմից: Առաջիկա մեկ տարվա ընթացքում Apple-ը նախատեսում է սարքի 50 միլիոն օրինակ վաճառել: Հոդվածում հիշատակվել է նաև օգտատիրոջ զարկերակային ճնշումը չափելու համար նախատեսված ֆունկցիայի մասին, որը հավանաբար աշխատելու է iOS 8 օպերացիոն համակարգի մեջ ներառված «Health» հավելվածի հետ համատեղ:

Այս ամենից զատ, սարքն ունենալու է արտաքին տեսքի այլընտրանքային բազմաթիվ տարբերակներ և հագեցած է լինելու 10 տարատեսակ ցուցիչներով: Apple-ը փորձելու է ստանալ արդեն իսկ գոյություն ունեցող «խելացի» ժամացույցների կատարելագործված տարբերակը՝ հագեցած նոր ֆունկցիաներով, որոնք մյուս սարքերում բացակայում են: