Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Պլանշետներ ունեցող հայաստանցիների 70.74%-ը գերադասում է iPad-ները
20/06/2014 11:31

Պլանշետներ ունեցող հայաստանցիների 70.74%-ը գերադասում է iPad-ները

Ներկայացնում ենք Statcounter վերլուծական գործակալության 2014թ.-ի մայիս ամսի տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որ ընկերությունների արտադրության պլանշետներից են նախընտրում օգտվել հայաստանցիները:

Առաջին հորիզոնականում` խոշոր առավելությամբ, Apple-ն է, իր iPad-ներով: 2014թ.-ի մայիսի դրությամբ պլանշետներ ունեցող Հայաստանցիների 70.74%-ը գերադասում է iPad-ները: Այս տարվա փետրվար ամսի համեմատ ցուցանիշը նվազել է 3.1 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 13.48:

Երկրորդ հորիզոնականում է Samsung-ը` 17.18%, այս տարվա փետրվարի համեմատ ցուցանիշն աճել է 2.32 տոկոսային կետով, իսկ 2013թ.-ի մայիսի ցուցանիշների համեմատ` 8.03:

Asus-ը երրորդ հորիզոնականում է` 1.56%: Վերջին երեք ամսում ցուցանիշն աճել է 0.55 տոկոսային կետով, իսկ վերջին տարում` 1.05:

Չորրորդ հորիզոնականում Lenovo-ն է` 1.32%: 2014թ.-ի գարնան ընթացքում ցուցանիշն աճել է 0.38 տոկոսային կետով:

Հնգյակը եզրափակում է Acer-ը` 1.06%: Այս տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է աճ 0.63 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 0.53 տոկոսային կետ:

Այս տարվա մայիսին անհայտ կամ համակարգի կողմից  չճանաչված մոդելների ցուցանիշը կազմել է 6%:

Համաշխարհային միտումները հետևյալն են.

1. Apple – 71.31% (անցյալ տարվա մայիսի համեմատ` -4.87 տոկ. կետ): 2. Samsung – 13.38% (+2.56 տոկ. կետ): 3. Amazon – 2.84% (-0.33 տոկ կետ): 4. Google – 1.97% (+0.3 տոկ. կետ) 5. Asus – 1.42% (+0.7 տոկ. կետ): Անհայտ կամ չճանաչված` 4.91%:

Ինչպես տեսնում ենք, iPad-ները մնում են անառարկելի առաջարներ և Հայաստանում, և աշխարհով մեկ: Սակայն նրանց ցուցանիշների անկումը շարունակվում է` Հայաստանում մի փոքր ավելի արագ տեմպերով: Սա իհարկե մրցակիցների կողմից գրանցված առաջընթացի և բարձրորակ սարքավորումների արտադրության հետևանք է: Ամենաարագ տեմպերով շարունակում է աճել Samsung-ը: