Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
IFA 2014-ի շրջանակներում Samsung-ը կարող է ներկայացնել ճկվող Galaxy Note 4-ն ու Gear Glass «խելացի» ակնոցները
16/06/2014 10:06

IFA 2014-ի շրջանակներում Samsung-ը կարող է ներկայացնել ճկվող Galaxy Note 4-ն ու Gear Glass «խելացի» ակնոցները

The Korean Times թերթում տպագրված հոդվածի համաձայն՝ սպառողական էլեկտրոնիկայի IFA 2014 ցուցադրության շրջանակներում Samsung ընկերությունը ներկայացնելու է Galaxy Note 4 ֆաբլեթն ու Google Glass «խելացի» ակնոցների գլխավոր մրցակցին:

Անանուն աղբյուրները նշում են, որ Հարավկորեական ընկերությունը հանրությանն է ներկայացնելու Galaxy Note 4-ի երկու տարբերակ, որոնցից մեկն ունենալու է OLED ճկվող դիսփլեյ` նախատեսված ավելի բարձր եկամուտ ունեցող սպառողների համար, իսկ մյուսը՝ OLED հարթ դիսփլեյ: Սպասվում է, որ սարքն ունենալու է 1440p թույլատրությամբ 5.7 դյույմանի էկրան, 4 Գբ օպերատիվ հիշողություն, 4K ֆորմատով տեսանյութեր նկարահանելու հնարավորություն և աշխատելու է Snapdragon quad-core 805 պրոցեսորով: Ֆաբլեթի ևս մի առավելությունն իր ջրակայուն կորպուսն է լինելու:

Իսկ ինչ վերաբերում է Gear Glass ակնոցներին, հայտնի է, որ այն աշխատելու է Samsung ընկերության կողմից մշակված Tizen օպերացիոն համակարգով և նույնպես ներկայացվելու է IFA 2014-ի շրջանակներում: