Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tesla-ն իր տեխնոլոգիաները դարձնում է Open Source
13/06/2014 13:33

Tesla-ն իր տեխնոլոգիաները դարձնում է Open Source

Էլեկտրական ավտոմեքենաների արտադրության և ոլորտի տեխնոլոգիական առաջատար Tesla ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Էլոն Մասքը հայտնել է, որ Tesla-ն պատրաստ է իրենց կողմից մշակված և արտոնագրված տեխնոլոգիաները բացել և անվճար տրամադրել այլ ավտոարտադրողների: Մասք նշել է, որ Tesla-ն դատական հայցեր չի ներկայացնի այն ըներությունների դեմ, որոնք բարեխղճորեն կօգտագործեն իրենց կողմից մշակված տեխնոլոգիաները:

Նման քայլի հիմնական պատճառն այն է, որ Մասքը փորձում է մեծացնել հետաքրքրույթւոնը ոլորտի նկատմամբ: Tesla-յի տեխնոլոգիաների ու արտոնագրերի անվճար օգտագործումն այլ ընկերություններին թույլ կտա խնայել հետազոտությունների համար ծախսվող հսկայական միջոցները, ինչն էլ կարող է հանգեցնել ոլորտի զարգացմանը: