Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները զինված են լինելու GoalControl սարքերով և հատուկ սփրեյով
11/06/2014 14:00

Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները զինված են լինելու GoalControl սարքերով և հատուկ սփրեյով

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունում որոշ նորարարություններ են սպասվում: Խաղերի մրցավարները զինվելու են հատուկ GoalControl սարքերով, որոնք թույլ կտան որոշել՝ արդյո՞ք գնդակը հատել է դարպասների սահմանը, թե՞ ոչ:

Մյուս նորարարությունը հատուկ սփրեյն է, որի միջոցով մրցավարները նշելու են այն կետերը, որտեղից պետք է իրականացվեն տուգանային հարվածները: Ֆուտբոլիստները խաղալու են Barzuca գնդակով, որի մասին ավելի վաղ հիշատակել ենք (Barzuca-յի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/1xHf1HY):

Իսկ ինչ վերաբերում է Առաջնության մյուս նորարարություններին, որոնք չեն առնչվում մարզադաշտին, ապա Բրազիլիայի ոստիկանությունը կրելու է հատուկ ակնոցներ, որոնք մեկ վայրկյանում կարող են 400 դեմք սկանավորել: Այդպիսով նրանք հնարավորություն կունենան հայտնաբերել պոտենցիալ հանցագործներին: