Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Intel-ը ներկայացրել է սարքավորումների անլար լիցքավորման համակարգը
09/06/2014 11:58

Intel-ը ներկայացրել է սարքավորումների անլար լիցքավորման համակարգը

Դեռ երկու-երեք տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլինի անլար եղանակով լիցքավորել էլեկտրոնային սարքավորումները:

Intel կորպորացիան ներկայացրել է Intel Skylake հարթակը, որը հնարավորություն է տալիս ոչ մեծ տարածությունների վրա հաղորդել տեղեկատվության մեծ քանակ, և որ ամենակարևորն է` էներգիա:

Թայվանում օրերս կայացած Computex ցուցահանդեսի շրջանակներում Intel-ը ցուցադրել է վերանշյալ հարթակի հնարավորությունները: Intel-ի փոխնախագահ Քըրք Սկագենը ցուցադրել է Wi-Gig (Wi-Fi) տեխնոլոգիայով աշխատող անլար մոնիտոր, և իհարկե, անլար լիցքավորման համակարգ, որն աշխատում է մագնիսային ռեզոնանսի տեխնոլոգիայով:

Լիցքավորման համակարգը տեղակայվում է աշխատանքային սեղանի տակ, և հնարավորություն ունի միաժամանակ լիցքավորելու սարքավորումների ցանկացած քանակ: