Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը պատրաստվում է թողարկել ունիվերսալ «խելացի ժամացույցներ»
31/05/2014 12:26

Microsoft-ը պատրաստվում է թողարկել ունիվերսալ «խելացի ժամացույցներ»

Թվում է, թե այսօր չկա տեխնոլոգիական մի ընկերություն, որը չի թողարկել կամ չի պատրաստվում թողարկել smartwatch կամ խելացի ժամացույց: Իսկապես կրելի սարքավորումները հիմա տեխնոլոգիական «նորաձևության» գագաթնակետին են: Համացանցում լուրեր են տարածվել, որ Samsung, Apple և Google տեխնոլոգիական հսկաներին միացել է նաև Microsoft-ը:

Լուրերի համաձայն ժամացույցի ստեղծման վրա աշխատում է Kinect խաղային համակարգի ինժեներական խումբը: Smartwatch-ի հնարավորությունների մասին խոսելիս պետք է նշել, որ այն հագեցված կլինի ժամանակակից խելացի ժամացույցներին բնորոշ բոլոր ֆունկցիաներով` զարկերակի չափում, առողջության մասին տեղեկատվությունների հավաքագրում, սմարթֆոնից տեղեկատվության փոխանցում և այլն: Գլխավոր նորամուծությունը, որ ցանկանում է կատարել Microsoft-ը այն է, որ SmartWatch-ը կաշխատի և Android, և iOS, և իհարկե Windows Phone սմարթֆոնների հետ: Եթե այս մտահաղացումն իրականանա, ապա դա ակնհայտ առավելութույն կլինի մրցակիցների նկատմամբ: