Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Adidas miCoach «խելացի» ֆուտբոլային գնդակ
29/05/2014 09:25

Adidas miCoach «խելացի» ֆուտբոլային գնդակ

Adidas-ն  աշխարհին հայտնի է որպես թանկարժեք սպորտային հագուստ արտադրող ընկերություն, որը, սակայն, ունի նաև գիտատեխնիկական բաժին, որը ժամանակ առ ժամանակ զբաղվում է ապշեցնող տեխնոլոգիաների մշակմամբ: Այդ շարքին կարելի է դասել Adidas miCoach ֆուտբոլային գնդակը:

Ներկառուցված սենսորներով գնդակը տեղեկատվություն է գրանցում հարվածի ուժգնության, ինչպես նաև գննդակի պտույտների արագության մասին: Սահմանվում է նաև գնդակի այն հատվածը, որին դիպում է ֆուտբոլիստի ոտքը հարվածի ժամանակ: Էլեկտրոնիկայով հագեցած գնդակն իր արտաքին տեսքով ոչնչով չի տարբերվում մյուս սովորական գնդակներից, եթե չհաշվենք համեմատաբար ավելի բարձր գինը, որը կազմում է 299 ԱՄՆ դոլար:

Գնդակի կողմից հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը մարզիկին փոխանցվում է սմարթֆոնի կամ Google Glass «խելացի» ակնոցների միջոցով: Վերլուծելով ստացված արդյունքները՝ ֆուտբոլիստները կարող են մարզվել նույնիսկ առանց մարզիչի միջամտության:

Նշենք, որ հավելվածը, որն աշխատում է miCoach-ի հետ, հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար: