Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վիրտուալ ստեղնաշար R2-D2-ի կողմից
21/05/2014 11:40

Վիրտուալ ստեղնաշար R2-D2-ի կողմից

Վաճառքի է ներկայացվել սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված վիրտուալ ստեղնաշար, որն անկասկած դուր կգա «Աստղային պատերազմների» սիրահարներին: Սարքն իրենից ներկայացնում է R2-D2 ռոբոտի տեսքվ պրոյեկտոր և հագեցած է համապատասխան հնչողությամբ:

Բջջային սարքերի հետ կապ հաստատելու համար օգտագործվում է Bluetooth 3.0 ինտերֆեյսը, իսկ աշխատանքի համար անհրաժեշտ է հարթ մակերևույթ, որի վրա էլ արտացոլվում է ստեղնաշարի պատկերը: Արտացոլման պայծառությունը տարբեր մակարդակի լուսավորության դեպքում կարելի է փոփոխել:

Ներկա պահին սարքը հնարավոր է ձեռք բերել միայն ճապոնական առցանց խանութից, իսկ ռոբոտի գինը կազմում է մոտ 330 ԱՄՆ դոլար: