Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kairos Smartwatch. «խելացի» և մեխանիկական ժամացույցների հիբրիդ
20/05/2014 13:04

Kairos Smartwatch. «խելացի» և մեխանիկական ժամացույցների հիբրիդ

Թեև մի շարք աշխարհահռչակ բրենդեր զբաղվում են «խելացի» ժամացույցների մշակմամբ և արտադրությամբ, ոչ բոլորն են իրենց մշակած դիզայնով կարողանում բավարարել սպառողների պահանջները: Այս խնդրին լուծում է առաջարկում ոչ այնքան հայտնի Kairos ընկերությունը: Իր արտադրանքում վերջինս համատեղել է առաջադեմ թվային տեխնոլոգիաներն ու դասական դիզայնը:

Ժամացույցն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարելի է նկատել, որ այն ամբողջությամբ մեխանիկական է, ունի սլաքներ, սակայն սովորական մեխանիկական ժամացույցներից Kairos Smartwatch-ը տարբերվում է իր OLED-դիսփլեյով, որի վրա արտացոլվում են սմարթֆոնի հաղորդագրություններն ու ծանուցումները, իսկ երկու սարքերի միջև կապը հաստատվում է Bluetooth 4.0-յի միջոցով: Ժամացույցի մարտկոցն ապահովում է 5-7 օր ավտոնոմ աշխատանք: 

Հիբրիդային ժամացույցի գինը կազմելու է 1199 ԱՄՆ դոլար, իսկ նախնական պատվերի դեպքում այն հնարավոր կլինի ձեռք բերել 499 ԱՄՆ դոլարով: