Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
3D-զենքն իրական վտանգ է ներկայացնում
20/05/2014 06:01

3D-զենքն իրական վտանգ է ներկայացնում

Ուղիղ մեկ տարի է անցել այն բանից, երբ Defense Distributed ամերիկյան կազմակերպության անդամները ստեղծեցին աշխարհում առաջին զենքը, որի բոլոր մասերը պատրաստված էին 3D-տպիչի միջոցով: «Liberator» անվանումը կրող ատրճանակը ոչ ավելին էր, քան սովորական խաղալիքը: Զենքի փողը ցանկացած պահի կարող էր պայթել կրակողի ձեռքերում, այն պիտանի էր ընդամենը 1-2 կրակոց իրականացնելու համար:

«Liberator»-ը պատրաստելու համար օգտագործվել է Stratasys Dimension SST 3D-տպիչը: Ներկա պահին 8000 ԱՄՆ դոլարով այն կարելի է ձեռք բերել eBay առցանց խանութից:

Ի սկզբանե ատրճանակն իրենից ոչ մի վտանգ չէր ներկայացնում, այդուհանդերձ, այն դարձավ մյուս բոլոր նախագծերի սկիզբը: Վերջին տարվա ընթացքում 3D տպիչի միջոցով ստեղծվեցին նաև շատ ավելի լուրջ և վտանգավոր զենքեր, որոնցից մեկը 27-ամյա ճապոնացի երիտասարդի մոտ հայտնաբերված «ZigZag» անունով ատրճանակն է: