Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեխնոլոգիաներն ամենուր են. SkyLock` խելացի կողպեք Ձեր հեծանիվի համար
15/05/2014 21:58

Տեխնոլոգիաներն ամենուր են. SkyLock` խելացի կողպեք Ձեր հեծանիվի համար

Գաղտնիք չէ, որ շատ քաղաքներում հեծանիվների անվտանգ կայանումը խնդիր է: Այդ իսկ պատճառով զանազան գյուտարարների կողմից այս ոլորտում անընդհատ նոր լուծումներ են առաջարկվում: Դրանցից մեկը SkyLock ընկերությունն է, որի ներկայացրած համանուն «խելացի» կողպեքը հեծանիվի կայանումը դարձնում է անվտանգ:

Արտաքինից SkyLock-ը նման է հասարակ կողպեքի, սակայն այն բանալի չունի` SkayLock-ի բանալին սմարթֆոնն է: Սմարթֆոնում գործող հավելվածը BlueTooth-ով կապ է հաստատում կողպեքի հետ և բացում այն: Սմարթֆոնով կողպեքը բացելու երկու միջոց կա: Առաջին` երբ մոտենում են հեծանիվին` կողպեքն ավտոմատ կերպով բացվում է: Երկրորդ` երբ կողպեքը բացելու համար սմարթֆոնում գործարկում է հավելվածը և սեղմվում համապատասխան կոճակը: Այն դեպքում, երբ սմարֆոնը լիցքավորված չէ` հնարավորություն կա կողպեքի վրա տեղադրված համակարգում հավաքել կողպեքի բացման կոդը կամ կոմբինացիան: Կողպեքի մարտկոցներն իրենց հերթին երբեք չեն լիցքաթավում, քանի որ կողպեքի վրա տեղադրված է արևային փոքր պանել, որի միջոցով մեկ ժամ լիցքավորման դեպքում կողպեքը կարող է աշխատել մեկ շաբաթ:

Կողպեքը նաև զինված է ազդանշանային համակարգով: Կողպեքի մեջ տեղադրված շարժման տարբերակման համակարգը գրանցում է կողպեքի ցանկացած շարժումը: Երբ կողպեքը ցանկանում են կոտրել կամ բացել, այն ավտոմատ կերպով ազդանշան է ուղարկում սմարթֆոնին: Սմարթֆոնի միջոցով կարելի է նաև կարգավորել կողպեքի զգայունության մակարդակը:

Կողպեքը ունի ևս մեկ օգտակար ֆունկցիա` այն կարողանում է տարբերակել հեծանիվի վթարը: Այստեղ ևս գործում է շարժման տարբերակման համակարգը: Վթարի դեպքում կողպեքն անմիջապես ազդանշան է ուղարկում սմարթֆոնին, որի վրա հայտնվում է օգտատիրոջն ուղղված հարց` արդյոք ամեն ինչ լավ է, եթե օգտատերը չի սեղմում «Այո» կոճակը, ապա սմարթֆոնը զանգ է կատարում արտակարգ իրավիճակների ծառայություն և հայտնում իր գտնվելու կորդինատները:

Կողպեքն ունի այլ օգտակար ֆունկցիաներ ևս: Կողպեքի մասին ամբողջական կարծիք կազմելու համար կարող եք դիտել կից տեսանյուքը և նկարները: Կողպեքը շուկայում կհայտնվի այս տարվա վերջին, մոտավոր արժեքը կկազմի 250 ԱՄՆ դոլար: