Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպես տեքստ հավաքել Google Glass-ում
15/05/2014 18:35

Ինչպես տեքստ հավաքել Google Glass-ում

Google Glass-ն իր սպառողներին առաջարկում է մի շարք հնարավորություններ, սակայն տեքստային հաղորդագրություններ հավաքելը կարող է լուրջ խնդիր հանդիսանալ: Այդ իսկ պատճառով Minuum ընկերության ծրագրավորողները փորձել են գտնել այդ խնդրի լուծումը և առաջարկել միաժամանակ մի քանի տարբերակ:

«Խելացի» ակնոցներում ներկառուցված սենսորների շնորհիվ, որոնք հետևում են աչքերի և գլխի շարժումներին, հնարավոր է դառնում վիրտուալ ստեղնաշարի օգտագործումը, որի հետ փոխազդելու համար բավական է հայացքը սևեռել որևէ տառի վրա: Երկրորդ տարբերակը տառերի արտացոլումն է ցանկացած մակերևույթի վրա: Տեքստը հավաքելու համար անհրաժեշտ կլինի միայն սեղմել տառերի վրա: Մյուս տարբերակն իրագործելու համար անհրաժեշտ կլինի օգտվել լրացուցիչ սարքից՝ շարժման ցուցչով մատանուց: Իսկ թե որը կլինի թվարկված երեք տարբերակներից ամենահարմարն ու արդյունավետը, ցույց կտա ժամանակը: