Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Glass-ն ԱՄՆ-ում ներկայացվել է ազատ վաճառքի
15/05/2014 10:52

Google Glass-ն ԱՄՆ-ում ներկայացվել է ազատ վաճառքի

Այսուհետ ԱՄՆ-ի բոլոր 18 տարեկանից բարձր բնակիչները հնարավորություն կունենան պատվիրել Google Glass «խելացի» ակնոցները: Լրացնելով հատուկ հարցաթերթիկը՝ այն հնարավոր կլինի ձեռք բերել 1500 ԱՄՆ դոլարով: Սարքի վաճառքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչ չվաճառվեն բոլոր թողարկվածները: Իսկ այն մասին, թե ինչ քանակությամբ են արտադրվել ակնոցները, Google ընկերությունը մանրամասներ չի հրապարակում:

Չնայած Google Glass-ն արդեն վաճառքում է՝ ծրագրավորողները շարունակում են աշխատել սարքի կատարելագործման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում ինչպես բուն սարքի, այնպես էլ ծրագրի վրա, որով աշխատում են ակնոցները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Google-ը հայտարարել էր ակնոցների արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն Luxottica ընկերության հետ համագործակցության մասին, որն այժմ Google Glass սմարթ-ակնոցների համար նախատեսված շրջանակների հատուկ հավաքածու է թողարկում: