Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
B183 սերիայի Sony Walkman mp3 նվագարկիչներն արդեն վաճառքում են
14/05/2014 10:16

B183 սերիայի Sony Walkman mp3 նվագարկիչներն արդեն վաճառքում են

Sony ընկերությունը հայտնել է B183 սերիայի Walkman վառ գունավորմամբ mp3 նվագարկիչների վաճառքի մասին: Արտադրողի խոսքերով՝ սարքին յուրօրինակություն է հաղորդում մետաղական կորպուսը, որը պաշտպանում է նվագարկիչը քերծվացքներից: Իսկ ներկառուցված USB պորտը հնարավորություն է տալիս լիցքավորել նվագարկիչը և առանց լրացուցիչ մալուխների անհրաժեշտության փոխանցել սարքի պարունակությունն:

Walkman նվագարկիչների նոր մոդելի քաշը կազմում է 30 գրամ: Լիարժեք լիցքավորված մարտկոցը կարող է ապահովել սարքի 20-ժամյա անդադար աշխատանքը: Այն հագեցած է OLED էկրանով և 4 Գբ ներկառուցված հիշողությամբ: Հասանելի են նվագարկչի սև, ոսկեգույն, երկնագույն, վարդագույն, ինչպես նաև կարմիր գույները: