Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung-ի օգտնությամբ սմարֆոններն այսուհետ կունենան ավելի մեծ հիշողություն և էներգիա
13/05/2014 22:35

Samsung-ի օգտնությամբ սմարֆոններն այսուհետ կունենան ավելի մեծ հիշողություն և էներգիա

Samsung և Seagate ընկերությունները հայտարարել են արտաքին հիշողության սարքի թողարկման մասին, որը անչափ օգտակար կլինի սմարթֆոններ ունեցողների համար: Սարքը կոչվում է Samsung Wireless: Սարքի հիշողության ծավալը 1.5TB է, այն սմարթֆոնի կամ համակարգչի հետ կապ է հաստատում Wi-Fi-ի կամ էլ USB 3.0 պորտի միջոցով:

Անլար կապի հնարավորությունը սույն սարքը չափազանց օգտակար է դարձնում սմարթֆոն ունեցողների համար, որոնք հավելյալ գիգաբայթերի կարիք միշտ էլ ունեն: Սարքն աշխատում է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների և Windows ու Mac OS X համակարգերով աշխատող համակարգիչների հետ: Սարքը չի աշխատում iOS համակարգով աշխատող սարքերի հետ` iPhone, iPad:

Բացի նրանից, որ Samsung Wireless-ը հիշողության սարք է, այն նաև կարող է լիցքավորել սմարթֆոնները և պլանշետները: Լիցքավորման համար պարզապես պետք է սմարթֆոնը USB լարով միացնել Samsung Wireless-ին: Սարքը ավտոնոմ ռեժիմով աշխատում է մինչև 7 ժամ: Սարքի արժեքը կկազմի մոտ 180$:

Ինչպես տեսնում ենք, Samsung-ը մեկ հարվածով երկու հիմնական խնդիր է լուծում` սմարթֆոններին տալով հավելյալ հիշողություն և էներգիա: