Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ղարաբաղ Տելեկոմը ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը
13/05/2014 18:30

Ղարաբաղ Տելեկոմը ընդլայնել է անլար ինտերնետի ծածկույթը

Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է ընդլայնել անլար ինտերնետ ծառայության ծածկույթն Արցախում: Ի հավելումն նախկինում հայտարարված տարածքների` Ղարաբաղ Տելեկոմը հասանելի է դարձրել անլար ինտերնետ ծառայությունը հետևյալ շրջաններում, քաղաքներում, գյուղերում և բնակավայրերում`

•    Ասկերանի շրջանի ք. Ասկերան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ,Դաշուշեն, Խաչմաչ, Խաչեն, Խանցք, Խրամորթ, Հովսեփավան, Կարմիր գյուղ, Պատարա և Քռասնի գյուղերում:
•    Հադրութի շրջանի Առաքել, Ազոխ, Դրախտիկ, Հակակու և Սարալանջ գյուղերում:
•    Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Դրմբոն, Ծմակահող, Հարությունագոմեր, Մատաղիս,  Ներքին Հոռաթաղ, Վերին Հոռաթաղ և Չլդրան գյուղերում:
•    Մարտունու շրջանի Եմիշճան, Ղուզե Ճարտար, Հացի, Հերհեր,  Մաճկալաշեն և Սոս գյուղերում:
•    Շահումյանի շրջանի Ծար գյուղում:
•    Քաշաթաղի շրջանի Արտաշավի, Այգեհովիտ, Գետափ և Վաղազին գյուղերում:

2014 թվականին Ղարաբաղ Տելեկոմը կշարունակի զարգացնել ինտերնետ ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը: