Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստեղծվել է հայելի, որն արտացոլում է մարդու ներքին օրգանները
07/05/2014 17:38

Ստեղծվել է հայելի, որն արտացոլում է մարդու ներքին օրգանները

Ֆրանսիացի փորձագետ Կսավյե Մեթղը և նրա կոլեգաները, միավորելով համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տեխնոլոգիաները, ռենտգենյան հետազոտությունը, համակարգչային անիմացիան և Kinect շարժման ցուցիչները, ստեղծել են եռաչափ թվային հայելի, որը կարողանում է արտացոլել ներքին օրգանները: Այլ խոսքերով՝ «կախարդական հայելին» ցույց է տալիս այն ամենն ինչ գտնվում է մարդու կաշվի տակ:

Էկրանին արտացոլվում է ռենտգենի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով նախապես ստացված պատկերը: Պատկերի մշակումը խլում է մոտ երեք ժամ, ինչից հետո հայելու մեջ կարելի է տեսնել ներքին օրգանների և ոսկորների արտացոլանքը:

Այս գաղափարի հեղինակները համզված են, որ իրենց հայտնագործությունը պրակտիկ կիրառություն կունենա բժշկության մեջ: Գիտնականները կարծում են, որ հայելին կօգնի մարդկանց ինքնուրույն հետազոտել մարմնի որոշակի հատվածներ, ինչպես նաև նախապատրաստվել գալիք վիրահատություններին: