Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Daisy.si. Գադջեթ, որը թույլ չի տա բույսերին չորանալ
06/05/2014 14:40

Daisy.si. Գադջեթ, որը թույլ չի տա բույսերին չորանալ

Եթե նախկինում բույսերի ալարկոտ և մոռացկոտ սիրահարների ձեռքերում դիմանում էր միայն կակտուսը, ապա Dasy.si սարքի միջոցով հնարավորություն կստեղծվի աճեցնել նաև ավելի նուրբ և խնամք պահանջող ծաղիկներ: Daisy.si-ն բաղկացած է լույսի և խոնավության ցուցիչներից, ինչպես նաև ջրացան փականից: Գադջեթը կարողանում է հետևել հողի խոնավությանն ու ըստ անհրաժեշտության բույսը սնուցել ջրով:

Daisy.si-ն հնարավորություն կտա խնամել բույսերը նաև վեբ ինտերֆեյսի միջոցով աշխարհի ցանկացած կետից: Սարքն աշխատանքն ապահովում են երկու մարտկոցները, որոնք կարել է մի քանի տարի շարունակ օգտագործել: Նշենք, որ Daisy.si-ն ունի հերմետիկ կորպուս, ինչը թույլ է տալիս օգտագործել այն նաև դրսում: Նախագիծը ներկայացված է IndieGoGo հարթակում: Ֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտից հետո կմեկնարկի սարքի թողարկումը: