Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեսախցիկ, որը նկարում է 360 աստիճան բացվածքով պատկեր
06/05/2014 11:08

Տեսախցիկ, որը նկարում է 360 աստիճան բացվածքով պատկեր

Apple կորպորացիայի մի շարք նախկին աշխատակիցների կողմից ստեղծվել է մի անչափ հետաքրքիր և նորարարական տեսախցիկ, որը հնարավորություն ունի նկարել 360 աստիճան բացվածքով պատկերներ: Այսինքն հնարավորություն կա տեսնելու շուրջ բոլորը կատարվող իրադարձությունների ամբողջական պատկերը:

Սարքավորումը բազկացած է 4 օբյեկտիվից, որոնք տեղակայված են մեկը մյուսին 90 աստիճանի տակ: Սույն օբյեկտիվներից ստացված պատկերները միանգամից միացվում են իրար և ստացվում է մեկ ամբողջական պատկեր: Տեսախցիկի կառաարման համար անհրաժեշտ է սմարթֆոն կամ պլանշետ` iOS և Android: Սարքի արտաքին կապի միջոցներն են` WiFi, Bluetooth և USB 3.0: Սարքը հնարավորություն ունի հնարելու HD ֆորմատի տեսանյութեր: Սարքի հիշողությունը ապահովվում է SD քարտի միջոցով: 64GB ծավալով քարտը հնարավորություն կտա տեսագրելու 720p որակի 7-8 ժամ տևողությամբ տեսանյութ: