Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սմարթֆոնը կզգուշացնի` եթե մոռանաք Ձեր ակնոցները
30/04/2014 14:07

Սմարթֆոնը կզգուշացնի` եթե մոռանաք Ձեր ակնոցները

Tzukuri ընկերությունը սկսում է ակնոցների արտադրություն, որոնք անհնար կլինի կորցնել: Ընկերության կողմից թողարկվող 6 տարբեր, դասական դիզայնի արևային ակնոցների մեջ տեղադրվում է 3մմ չափսով bluetooth մոդուլ, որն էլ անընդմեջ կապի մեջ է գտնվում սմարթֆոնի հետ:

Ակնոցները ձեռք բերելուն պես, պետք է սմքաթրֆոնի մեջ ներբեռնել հատուկ հավելվածը և ակտիվացնել ակնոցները: Այն դեպքում, երբ սմարթֆոնի և ակնոցի հեռավորությունը անցնում է 5 մետրից սմարթֆոնը հատուկ ազդանշանով զգուշացնում է, որ ակնոցները մոռացվել են:

Պետք է նշել, որ համակարգն այնպես է նախագծված, որ տարբերակում է այն դեպքերը, երբ մոռացվում է սմարթֆոնը, և այն դեպքերը` երբ ակնոցները: Եթե սմարթֆոնն է մոռացվել, սմարթֆոնից արձակվող ազդանշանը շատ ավելի բարձր է: Այն դեպքում, երբ օգտատերը չի ցանկանում այդ օրը կրել ակնոցները, նա ձայնային հրամանով կարող են անջատել համակարգը:

Ակնոցների գինը կկազմի 250 ԱՄՆ դոլար: