Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nissan ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին «ինքնամաքրվող» մեքենան
29/04/2014 19:36

Nissan ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին «ինքնամաքրվող» մեքենան

Nissan ընկերությունը մշակել է ավտոմեքենայի միանգամայն նոր նանոծածկույթ, որը հետ է մղում ցեխն ու ջուրը:  Հիդրոֆոբ հատկություններով նանոներկի նորարարական այս տեխնոլոգիան ստացել է Ultra-Ever Dry անվանումը և օգտագործվելու է եվրոպական շուկայում ներկայացվող Nissan Note մոդելում:

Նոր տեխնոլոգիայի շնորհիվ կեղտի մասնիկները, ջուրն ու տարատեսակ յուղերը հետ են մղվում ներկի մակերևույթի վրա գտնվող օդի բարակ շերտի մջոցով և հնարավորություն չեն ունենում դիպչելու կամ նույնիսկ մոտենալու ավտոմեքենային: Ultra-Ever Dry-ի արդյունավետության մեջ համոզվելու համար, Nissan Technical Centre-ի մասնագետները տարբեր միջավայրերում մի քանի ամիս շարունակ կփորձարկեն նոր ավտոմեքենան:

Ներկա պահին Nissan ընկերությունն չի պատրաստվում կիրառել այս տեխնոլոգիան նոր արտադրվող բոլոր ավտոմեքենաներում, սակայն չի բացառվում, որ «ինքնամաքրվող» ծածկույթը տարբեր շուկաներում կծառայի որպես գնման հնարավոր տարբերակ: