Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG ընկերությունը ներկայացրել է PD233 կոմպակտ ֆոտոտպիչը
28/04/2014 17:55

LG ընկերությունը ներկայացրել է PD233 կոմպակտ ֆոտոտպիչը

LG ընկերությունը ներկայացրել է PD233 ֆոտոտպիչը, որն առաջին հայացքից նմանվում է սմարթֆոնի տուփի: Տպիչն ունի ամուր պլաստիկ կորպուս և մետաղական շրջանակ: Սարքը ներկայացվել է երեք գույներով՝ վարդագույն, սպիտակ և նարնջագույն: Լուսանկարները տպելու համար նախատեսված թուղթը տեղադրվում է սարքի մեջ, իսկ կորպուսի հակառակ կողմից դուրս են գալիս արդեն պատրաստ լուսանկարները:

Սարքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ կլինի ներբեռնել հատուկ՝ Android կամ iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածը, այնուհետև միացնել տպիչն ու սմարթֆոնի հետ կապ հաստատել Bluetooth-ի միջոցով: Տպելու գործընթացը տևում է 1-2 րոպե: Հավելվածը կարող է լուսանկարներում ավելացնել տարատեսակ շրջանակներ, տեքստ, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե երբ և որտեղ է արվել լուսանկարը: LG PD233-ում ներկառուցված է մարտկոց, որի աշխատանքը բավականացնում է 25 լուսանկար տպելու համար, ինչից հետո այն 1,5 ժամ լիցքվորելու անհրաժեշտություն է առաջանում: